«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս.թ. մարտի 27-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ դերասան» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» /մինչև 35 տարեկան/, «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ներկայացում»:

Այս տարի լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնակարգում, մասնավորապես, ավելացավ նոր՝ «Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» և «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգերը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում

առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից:

Կհանձնվի նաև ՀԽՍՀ ժող. արտիստ Էդգար Էլբակյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:

Մրցանակաբաշխությունն անցկացնելու համար ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվել են թատերական ներկայացումների և դրամատուրգիայի աշխատանքները գնահատող փորձագետների հետևյալ հանձնաժողովը. Վանաձորի Հ. Աբելյանի անվ. Թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյան, Ազգային օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր, «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան, բեմադրիչ Տիգրան Գասպարյան, երգահան, թատերագետ Մարինե Ալես, դերասանուհի, «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, թատերագետ Անի Տեր-Հովհաննիսյան:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ.-ին:

 

ՓԵՏՐՎԱՐ

ՕՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԹԱՏՐՈՆ

ԺԱՄԸ

17

Տոսկա

Օպերային թատրոն

19-00

26

Մանանա

Թատրոն ՛՛8՛՛ /Հ. Պարոնյանի անվ. թ-նի Փոքր բեմում/

17-00

ՄԱՐՏ

ՕՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԹԱՏՐՈՆ

ԺԱՄԸ

2

Ժաննա Դարկ

ԵԹԿՊԻ Ուսանողական թ-ն

19-00

4

Արծվաբույն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

19-00

5

Կարմիր Գլխարկը

Կ. Ստանիսլավսկու անվ. թ-ն

13-00

7

Արի երազենք

Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն

19-00

8

Դեկամերոն

Է. Էլբակյան թ-ն/Խամաճիկների թ-նի բեմում/

19-00

11

Կրիսպի մկնիկը

Պեպո

Կամերային երաժշտական թ-ն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

14-00

19-00

12

Սեր, ջազ, սատանա

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թ-ն /ՊՀԹ բեմում/

19-00

13

Մեղադրական եզրակացություն

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. թ-ն /Գ. Սունդուկյանի անվ. թ-նի  բեմում/

19-00

16

Մատնչափիկ

Գալաթեա

Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն

Մնջախաղի թ-ն /ՊՀԹ-ի բեմում/

12-00

19-00

17

Հանճարը

ՊՀԹ

19-00

19

Վարագույրը չի փակվում

Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թ-ն /Գ. Սունդուկյանի անվ. թ-նի բեմում/

19-00

20

SHAKEspeare

Փոքր թ-ն

19-00

21

Խոսիր ինձ հետ

Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն

19-30

23

Տեսիլաժամեր

Պարարվեստի զարգացման հիմնադրամ /ԵԴԹ բեմում/

20-00

24

Մնաց 7 օր

Թատրոն ՛՛8՛՛/Մետրո թ-նի բեմում/

20-00

26

Անկոչ Աննան

Հ. Ղափլանյանի անվ. ԵԴԹ

19-00