Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀԹԳՄ 70-ամյակին

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀԹԳՄ 70-ամյակին

 

Մարտի 27-ին, ժամը 18.00-ին Թատրոնի միջազգային օրը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունենալու «Արտավազդ» թատերական 14-րդ մրցանակաբաշխությունը:«Արտավազդը» հանձնվում է տարվա ընթացքում Հայաստանի թատերական կյանքում լավագույնս իրենց դրսևորած գործիչներին:
«Արտավազդները» հանձնվելու են « Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում» անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյա հոբելյանին:
Բացի վերը նշված անվանակարգերից, թատերական 4 գործիչների հանձնվելու են մրցանակեր` թատերարվեստում ներդրած ավանդի համար, ինչպես նաև հանձնվելու է Տիգրան Լևոնյանի անվան հատուկ մրցանակ: