Կայացավ ՀԹԳՄ 16-րդ համագումարը

Կայացավ ՀԹԳՄ 16-րդ համագումարը

 


Ապրիլի 29- ին Երևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության 16 - րդ համագումարը: Հաշվետվությամբ հանդես եկավ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` ներկայացնելով անցած 2 տարվա գործունեությունը: 
Ֆինանսական գործունեության մասին զեկուցեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Կարո Շահբազյանը /Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն/: 
Ելույթ ունեցան Ալ. Շիրվանզադեի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Բաց քվեարկությամբ ՀԹԳՄ նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: 
Նշենք, որ առաջին անգամ Հ. Ղազանչյանը ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007թ.-ին:
Նույն համագումարի ընթացքում ընտրվել է նաև վարչության կազմը: Այն բաղկացած է 41 հոգուց /ներբեռնել` [attachment=88]/: 
Թատերական գործիչների միության նոր աշխատակազմը կորոշվի օրերս կայանալիք վարչության նիստում: