Կայացավ ՀԹԳՄ նախագահության նիստը

Կայացավ ՀԹԳՄ նախագահության նիստը

 

Ս/թ փետրվարի 16-ին կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության նիստը, որում կայացվեցին ս/թ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխությանը վերաբերվող մի շարք որոշումներ:

Որոշվեց, որ մրցանակաբաշխությունը այս տարի նվիրվելու է հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:
ՀԹԳՄ նախագահությունը հաստատեց մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքների ցանկը:
Նկատի ունենալով, որ վարչության անդամները նախորդ թատերաշրջանի ընթացքում պատշաճ հնարավորություն չունեցան դիտելու Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. hայկական թատրոնի «Մեղադրական եզրակացություն» և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի «Սեր, ջազ, սատանա» ներկայացումները, որոշվեց ապահովել նշված թատրոնների մասնակցությունը մրցանակաբաշխությանը՝ արժանի աշխատանքների տարբեր անվանակարգերում ներառելու որոշման իրավունքը տալով մրցանակաբաշխության փորձագետներին: 
ՀԹԳՄ նախագահությունը հաստատեց մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը.  
Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյան,
Ազգային օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր, «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան, 
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան, 
Բեմադրիչ Տիգրան Գասպարյան,
Երգահան, թատերագետ Մարինե Ալես, 
Դերասանուհի, «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, 
Թատերագետ Անի Տեր-Հովհաննիսյան:
  

 

 «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Անվանակարգ

Թատրոն

Ազգանուն, ներկայացում

Լավագույն կին

դերասանուհի

Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թ-ն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Համազգային թ-ն

Գ.Մեջլումյան «Վարագույրը չի փակվում»

Ջ.Ստեփանյան «Արծվաբույն»

Ն.Գրիգորյան «Արի երազենք»

Լավագույն տղամարդ դերասան

Համազգային թ-ն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

ԵԴԹ

Թատրոն 8

Մ.Ավետիսյան «Արի երազենք»

Ա.Հարությունյան «Արծվաբույն»

Տ. Ներսիսյան «Պեպո»

Ա.Մանուկյան «Անկոչ Աննան»

Պ. Ճելլատյան «Մանանա»

Լավագույն երիտասարդ դերասանուհի

Տիկնիկային թ-ն

ԵԹԿՊԻ Ուսանողական թ-ն

ԵԴԹ

Թատրոն 8

 

Տ. Հովակիմյան «Խոսիր ինձ հետ»

Ա. Հակոբյան «Ժաննա Դարկ»

Լ.Գրիգորյան «Անկոչ Աննան»

Մ. Եղիազարյան «Մնաց 7 օր»

Լավագույն երիտասարդ դերասան

ՊՀԹ

Թատրոն 8

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Տիկնիկային թ-ն

Ա.Ալբարյան «Հանճարը»

Մ.Սարգիսեան «Մանանա»

Մ.Աբտոյան «Արծվաբույն»

Դ.Սարգսյան «Խոսիր ինձ հետ»

Լավագույն երիտասարդ բեմադրիչ

Է. Էլբակյան թ-ն

ԵԹԿՊԻ Ուսանողական թ-ն

Թատրոն 8

Լ.Էլբակյան «Դեկամերոն»

Գ.Ներսիսյան «Ժաննա Դարկ»

Գ.Մարգարյան «Մնաց 7 օր»

Լավագույն սցենոգրաֆիա

 

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն


Տիկնիկային թ-ն

ԵԴԹ

Համազգային թ-ն

Դ.Մինասյան «Պեպո»

Մ.Սարգսյան «Պեպո»/զգեստներ/

Կ.Օնանյան «Մատնաչափիկը»

Ա.Միրիջանյան «Անկոչ Աննան»

Վ.Հովհաննիսյան «Արի երազենք»

Լավագույն երաժշտության հեղինակ

Կամերային երաժշտ. թ-ն

Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Վ.Հայրապետյան «Կրիսպի մկնիկը»

Ա.Էլբերտ «Արծվաբույն»

Լավագույն պիես

 

Ներբեռնել՝ Hanchary.pdf [143,54 Kb] (cкачиваний: 11)

Ներբեռնել՝ [attachment=86]

Ներբեռնել՝ [attachment=87]

Ն.Ադալյան «Հանճարը»

Հ.Բեգլարյան «Արծվաբույն»

Է.Զոհրաբյան «Սե՞ր, թե՞ «քուանշ»

Լավագույն մանկական ներկայացում

Տիկնիկային թ-ն

Ռուսական թ-ն

Կամերային երաժշտ. թ-ն

«Մատնաչափիկը»

«Կարմիր գլխարկը»

«Կրիսպի մկնիկը»

Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում

Մնջախաղի թ-ն

Պարարվեստի զարգացման հիմնադրամ

ԵԹԿՊԻ

«Գալաթեա»

«Տեսիլաժամեր»

 

«The Best of Shakespeare»

Լավագույն երաժշ. ներկայացում

Օպերային թ-ն

«Տոսկա»

Լավագույն ներկայացում

 

«Փոքր» թատրոն

ԵԴԹ

ՊՀԹ

«SHAKEspeare»

«Անկոչ Աննան»

«Հանճարը»