Թատերական Սյունիք. փառատոն

ՄԱՄՈՒԼՒ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

 

ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիք» փառատոն:

«Թատերական Սյունիք» փառատոնի գլխավոր նպատակն է հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: Նշված տարածաշրջանում միաժամանակ 10-ը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:

Փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնը (Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնըԲակունցյան գույներ»):

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս.թ. մայիսի 19-ին, Կապանում, փակումը` մայիսի 27-ին, Գորիսում:

Փառատոնի աշխատանքները (բացման և փակման հանդիսավոր արարողությունները) լուսաբանել ցանկացող լրագրողների համար կապահովվեն տրանսպորտային միջոցներ: Ներկայությունը հարկ է ամրագրել պատասխան նամակով`taterakan.miutyun@mail.ru:



 

 ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Թատերական Սյունիք. փառատոն