Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը...

Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:

Պ. Զեյթունցյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 18:00-20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 24-ին, ժամը 12:00-13:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: