Կյանքից հեռացել է Անտոն Աղայանցը...

Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, բեմադրիչ, դասախոս Անտոն Աղայանցը:

Ա. Աղայանցի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 28-ին, ժամը 18:00 «ԼյուԱր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան փող., 29/6 շենք): Հուղարկավորությունը` օգոստոսի 29-ին, ժամը 13:00 Շահումյան գերեզմանատանը: