Կապանում կկայանա թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի եւ լուսահոգի կնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

Կապանում կկայանա թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի եւ լուսահոգի կնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոՍ/թ հոկտեմբերի 22-ին, ժամը 18-00-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետական դրամատիկական թատրոնում կկայանա թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի եւ լուսահոգի կնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը նախաձեռնել է Կապանի քաղաքապետ՝ Աշոտ Հայրապետյանը: Երեկոն կկայանա՝ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվ.պետական դրամատիկական Թատրոնի, Կապանի Արվեստի պետական քոլեջի, Արվեսի մանկական դպրոցի, N 2-րդ Երաժշտական դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնակցությամբ: 

_____________________
Հրավիրատոմսերով զբաղվում է Կապանի քաղաքապետարանը: