Վանաձորում անցկացվեց «Թատերագետի դերը թատրոնում» թեմայով դասընթաց » Հայաստանի Թատերական Գործիչների Միություն

Վանաձորում անցկացվեց «Թատերագետի դերը թատրոնում» թեմայով դասընթաց

Վանաձորում անցկացվեց «Թատերագետի դերը թատրոնում» թեմայով դասընթացՀոկտեմբերի 22-ին ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիայի սաները հանդիպում ունեցան երիտասարդ թատերագետ, այս օրերին Վանաձոր քաղաքում ընթացող Հ. Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնի ժյուրիի անդամ Ռուզաննա Առաքելյանի հետ: Տարբեր տարիքային խմբերի սաներին, ուսանողներին ներկայացնելով թատերագետին՝ ստուդիայի ղեկավար, բ.գ.թ., դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը կարևորեց վարպետության դասընթացի նման հնարավորությունը և հորդորեց արդյունավետ անցկացնել ուսումնառությունը:

Ռ. Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և անցկացրեց «Թատերագետի դերը թատրոնում» թեմայով դասընթաց՝ ստուդիայի ղեկավարի առաջարկով: Հանդիպման ավարտին թատերագետը պատասխանեց ուսանողների տարաբնույթ հարցերին և կարևորեց ստուդիայի շուրջ կեսդարյա պատմությունը, I և II կուրսերում ընթացող դասընթացները, սուղ պայմաններում տարվող աշխատանքը: