ԿԱՐՊԻՍ ՇԱՄԼՅԱՆ-80

ԿԱՐՊԻՍ ՇԱՄԼՅԱՆ-80

 


 

Երեկ` մարտի 21-ին, Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնում ցուցադրվեց Վ. Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանի 80-ամյակին: 
Ներկայացման ավարտից հետո հոբելյարին ողջունեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն ու թատրոնի դերասանները: 
Շնորհավորելով Կ. Շամլյանին` Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հանձնեց ՀԹԳՄ ոսկե մեդալը: