«Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին». միջազգային թատերական նախագիծ

«Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին». միջազգային թատերական նախագիծ

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է միջազգային թատերական նախագիծ, որի նպատակն է մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրների (մասնակցում են ԵՄ 8 երկրների դերասաններ) և հայ դերասանների:

Ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու իր ազգային լեզվով: Բեմադրվելու է Ու.Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին»ներկայացումը (պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի): Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում,այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան):

Երևանյան ցուցադրությունը կկայանա ս/թ ապրիլի 17-ին, ժ.19:00-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում: