Կայացավ ՀԹԳՄ նախագահության ընդլայնված նիստը

 

 

Կայացավ ՀԹԳՄ նախագահության ընդլայնված նիստը

 

Ս/թ հունվարի 14 –ին Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստը, որում քննարկվեցին ս/թ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա մրցանակաբաշխությանը առնչվող մի շարք հարցեր։

Նիստին ներկա էին և ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց ներկաներին, որ այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կանցկացվի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հ. Ղազանչյանը նաև ներկայացրեց մրցանակաբաշխության կանոնակարգում առաջարկվող մի շարք փոփոխություններ, որոնք հավանության արժանացան ներկաների կողմից։ Կանոնակարգի խմբագրված տարբերակը հունվարի 16-ին կհրապարակվի ՀԹԳՄ կայքում:
Նիստում որոշվեց հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանել ս/թ հունվարի 21-ը: Հայտադիմումի ձևաթուղթը նախապես կուղարկվի թատրոններին, նաևայն կարելի է ներբեռնել ՀԹԳՄ պաշտոնական կայքից։
Նիստը հաստատեց մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը.
1.ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան
2.Դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
3.Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան
4.Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյան
5.ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան
6.Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյան
7.Թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյան:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ ժող․ արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։


Ներբեռնել`https://bit.ly/2RoO7UW