Կայացավ ՀԹԳՄ վարչության նիստը

Կայացավ ՀԹԳՄ վարչության նիստը

   

Ս.թ. հունվարի 18-ին կայացավ ՀԹԳՄ վարչության նիստը: Օրակարգում ընդգրկված էին հետագա հարցերը.

1.ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացումը 2023թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

2.ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության նոր կանոնակարգի հաստատումը:

3.ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմի հաստատումը:

Նկատի ունենալով, որ այս տարվա մրցանակաբաշխությունը կրկին հովանավորվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից, նիստին հրավիրված էր քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Հարցերի վերաբերյալ ելույթ ունեցան և առաջարկություններ արեցին Գոշ Սարգսյանը, Արմեն Խանդիկյանը, Ռուբեն Բաբայանը, Լիլիթ Արզումանյանը, Կարինե Խոդիկյանը, Էմին Թորոսյանը, Տիգրան Ներսիսյանը և ուրիշներ:

Վարչությունը որոշեց.

1.Առաջարկված խմբագրումներով ու լրացումներով հաստատել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության նոր կանոնակարգը:

2.Հաստատել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների առաջարկված կազմը, որը կհրապարակվի առաջիկա օրերին՝ առաջարկված թեկնածուների համաձայնությունը ստանալուց հետո: