ՀԹԳՄ «Արտավազդ-2023» ամենամյա մրցանակաբաշխության հայտադիմումները բաց են

 

 

 

ՀԹԳՄ «Արտավազդ-2023» ամենամյա մրցանակաբաշխության հայտադիմումները բաց են 

 

 

Ինչպես ամեն տարի, «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, կանցկացվի 2023թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

ՀԹԳՄ վարչությունը հաստատեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը․

1. Կարինե Խոդիկյան - դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր

2. Լիլիթ Արզումանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

3. Աննա Ասատրյան - Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

4. Դավիդ Մուրադյան - արձակագիր, կինոգետ

5. Արշալույս Հարությունյան - բեմադրիչ, դերասան

6. Հրաչյա Պապինյան - բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն

7․ Սուսաննա Բրիկյան - թատերագետ: 

«Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հայտադիմումի ձևաթուղթը կարելի է ներբեռնել՝ https://cloud.mail.ru/public/ngTi/FCZr4TUxC:

Լրացված ձևաթուղթը անհրաժեշտ է ուղարկել taterakan.miutyun@mail.ru էլ․ հասցեին կամ ներկայացնել ՀԹԳՄմինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Հայտին կից՝ ներկայացման ցուցադրության օրը, ժամը և վայրը։

Ծանոթացեք ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության

նոր կանոնակարգին ներբեռնել՝ https://cloud.mail.ru/public/FLbU/aGLYo1Eii։