ՀԹԳՄ «Արտավազդ-2024» ամենամյա մրցանակաբաշխության հայտադիմումները բաց են

ՀԹԳՄ «Արտավազդ-2024» ամենամյա մրցանակաբաշխության հայտադիմումները բաց են

 

 

Ինչպես ամեն տարի, «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2024թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Ներկայացնում ենք «Արտավազդ-2024» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը․


1. Աննա Ասատրյան - Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

2. Նարինե Սարգսյան – ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

3. Տաթև Ղազարյան – Երևանի Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի

4. Անի Հարությունյան – թատերագետ, ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու

5. Գոռ Մարգարյան – բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

6. Գագիկ Կարապետյան – պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ

7. Տիգրան Մարտիրոսյան – թատերագետ,  «Թատերակետեր» կայքի խմբագիր 

 

«Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հայտադիմումի ձևաթուղթը կարելի է ներբեռնել՝ https://cloud.mail.ru/public/HEuu/tQxsqZuYY։

Լրացված ձևաթուղթը անհրաժեշտ է ուղարկել taterakan.miutyun@mail.ru էլ․ հասցեին կամ ներկայացնել ՀԹԳՄ մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Հայտին կից՝ ներկայացման ցուցադրության օրը, ժամը և վայրը։

Ծանոթացեք ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության

կանոնակարգին ներբեռնել՝ https://cloud.mail.ru/public/FLbU/aGLYo1Eii։