ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ - 75

 ՀՐԱՉՅԱ ԱՇՈԻՂՅԱՆ-75  

 


ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ - 75Հոկտեմբերի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում կայացավ երեկո`նվիրված ՀՀ ժող. արտիստ, պետ. մրց. դափնեկիր ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆԻ 75 ամյակին: Երեկոն վարում էր ՀՀ ժող. արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Հոբելյարի մասին հանգամանալից զեկուցով ներկայացավ ՀԹԳՄ քարտուղար ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: Նա ներկայացրեց բեմադրիչի ստեղծագործական ներկան ու անցյալը:

 

ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ  Հրաչյա Աշուղյանին հանձնեց ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակը`թատերարվեստին արժանապատիվ ծառայության եւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: ՀԹԳՄ նախագահը, շնորհավորելով բեմադրիչին, ասել է, որ առաջին անգամ պատմության մեջ ստիպված է եղել խախտել «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխության կանոնակարգը. «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակը տրվում է մարտի 27-ին`թատրոնի միջազգային օրը:

 

Աշուղյանի մասին իրենց հուշերով ներկաների հետ կիսվեցին արվեստագետ գործընկերները:

 

Հ. Աշուղյանը ծնվել է 1938թ. հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1967թ-ից դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (պրոֆեսոր` 2002թ-ից): 1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ: Բեմադրել է  Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Օտյանի «Թաղականին կնիկը», Սունդուկյանի 4 վոդեւիլի հեռուստաներկայացումները, զանգվածային թատերականացված հանդիսություններ («Էրեբունի-Երեւան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-ին-ից 3-րդ համահայկական խաղեր եւ այլն): 1985թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Նա արժանացել է նաեւ ՀԹԳՄ ոսկե մեդալի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: