Կայացավ «Արտավազդ-2015» մրցանակաբաշխությունը

Կայացավ «Արտավազդ-2015» մրցանակաբաշխությունը

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը  ս.թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անցկացրեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: 
Լավագույն երիտասարդ դերասանուհիներն են` Սիրանուշ Լազյանը («Գիշեր Երզնկայի վրա» (Երիտասարդ Ալիս, Ավա), Պատանի հանդիսատեսի թատրոն) և Անի Ղազարյանը («Լյու-Բոֆ» (Երիտասարդ կին, ծեր կին, երեխա) Համազգային թատրոն): Լավագույն երիտասարդ բեմադրիչ մրցանակին է արժանացել Նարինե Գրիգորյանը («Լյու-Բոֆ», Համազգային թատրոն): Լավագույն երիտասարդական ներկայացում է ճանաչվել «Թմկաբերդի առումը» (ըստ Հովհաննես Թումանյանի, բեմ.` Զառա Անտոնյան, Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտ):
Լավագույն սցենոգրաֆիան Անդրանիկ Հարությունյանինն է («Սիրելի Պամելա», Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն), երաժշտության լավագույն հեղինակը` Արթուր Մանուկյանը («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն): 
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար է Լոլիտա Բուկիան («…Ինչպես Աստվածները» (Ալևտինա), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն), երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար` Հայկ Թորոսյանը («Աշնանային իրիկնամուտ» (Գրիգոր), Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն):
Լավագույն կին դերակատար են ճանաչվել Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար» (Քրիստինա Միլմանի), Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն) և Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա» (Լիզա) Կամերային թատրոն):
Լավագույն տղամարդ դերակատարներն են Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս են մարդ դառնում» (Եգոր Գլումով), Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն) և Վիգեն Ստեփանյանը («Լիր» (Լիր), Հայ-վրացական նախագիծ):
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է շնորհվել Գրիգոր Խաչատրյանին («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն): Լավագույն ներկայացում է ճանաչվել «Սիրելի Պամելա»-ն ( Ջոն Պատրիկ, բեմ.` Նարինե Մալյան, Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն): Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացել է Արման Նավասարդյանը (Համազգային թատրոն):