Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը...

 

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը...

 

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, հայ մեծագույն թատերական մանկավարժ, բեմադրիչ Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյանի մահը:
 
Աննկարագրելի է Ռաֆայել Ջրբաշյանի վաստակը հայ թատրոնի զարգացման, սերունդների կրթման գործում: Ավարտելով գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վավիկ Վարդանյանի արվեստանոցը, նա տարիներ հետո սկսում է դասավանդել բուհում և ամբիոնի վարիչի, պրոռեկտորի, ապա պրոֆեսորի կարգավիճակով խթանում բուհի զարգացմանը: Նրա տարբեր տարիների արվեստանոցների շրջանավարտները այսօր հանրապետության թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, անվանի բեմադրիչներ, վաստակավոր թատերական գործիչներ են: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ անվանի ռեժիսորը բեմադրություններ է իրականացրել հանրապետության տարբեր թատրոններում, ստանձնել մասնագիտական դասագրքերի հայերեն թարգմանության շնորհակալ գործը:
 
Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում է հայ թատրոնի մեծագույն նվիրյալ Ռաֆայել Ջրբաշյանի անդառնալի կորուստը, վշտակցություն հայտնում անվանի բեմադրիչի ընտանիքին, մտերիմներին, թատերական գործիչներին:
Հիշում ենք նրան ակնածանքով և խոնարհումով: