Հակոբ Ղազանչյանը և Գեորգի Գեգեչկորին հուշագիր ստորագրեցին

 

Հակոբ Ղազանչյանը և Գեորգի Գեգեչկորին հուշագիր ստորագրեցին

Մարտի 11-ին Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվ. թատրոնում կայացավ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման պրեմիերան (պիեսի հեղինակ և բեմադրիչ Արմեն Բայանդուրյան), որին ՀԹԳՄ պատվիրակության կազմում ներկա էին Հակոբ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը, Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Սոնա Մելոյանը, Սուրեն Շահվերդյանը: 

Հակոբ Ղազանչյանը և Գեորգի Գեգեչկորին հուշագիր ստորագրեցին

Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացած ներկայացումից հետո, հենց բեմում, Հայաստանի թատերական գործիչների միության և Վրաստանի թատերական ընկերության միջև համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը և ՎԹԸ նախագահ Գեորգի Գեգեչկորին: