ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգ

 

 

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգ

 

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին`թատրոնի միջազգային օրը,կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա հունվարի-21-ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերականաշխատանքներին:

Առաջարկները միություն են ներկայացվում գրավոր` մրցանակաբաշխության նախոր տարվա սեպտեմբերի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա հունվարի-21-ը:
Մրցանակաբաշխությունն անցկացնելու համար կազմվում է 7 կամ 9 մարդուց բաղկացած փորձագետների խումբ, որի քանակը և կազմը հաստատվում է ՀԹԳՄ նախագահության կողմից:
Փորձագետները, հիմք ընդունելով մասնագիտական կարծիքներն ու մամուլի հրապարակումները, մինչև փետրվարի 1-ը, ձայների պարզ մեծամասնությամբ, ներկայացրած աշխատանքներից ընտրում են 2-րդ՝ վերջնական փուլ անցած աշխատանքները /short list/:
2-րդ փուլ անցած աշխատանքների մասնակցությամբ, մարտ ամսին, Երևանում կամ Հայաստանի մարզերից մեկում կազմակերպվում է «Արտավազդ» թատերական փառատոն, որն ավարտվում է մրցանակաբաշխությունից 2 օր առաջ /մարտի 25-ին/: Փառատոնի արդյունքում փորձագետների խումբը, մրցանակաբաշխությունից 1 օր առաջ/մարտի 26-ին/, կայացնում է վերջնական որոշումը:

«Արտավազդ» մրցանակը տրվում է հետևյալ անվանակարգերում.

- Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար

- Լավագույն դերասանուհի

- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

- Երկրորդ պլանի լավագույն դերասան

- Լավագույն դերասան

- Լավագույն ռեժիսուրա

- Լավագույն սցենոգրաֆիա

- Երաժշտության լավագույն հեղինակ

- Լավագույն պիես

- Լավագույն երիտասարդ դերասանուհի

- Լավագույն երիտասարդ դերասան

- Լավագույն երիտասարդ բեմադրիչ

- Լավագույն մանկական ներկայացում

- Լավագույն երիտասարդականներկայացում

- Լավագույն ներկայացում

Փորձագետների խումբը, «Արտավազդ» թատերական փառատոնի ավարտից հետո, ելնելով փառատոնի արդյունքներից, կարող է փոփոխություններ և լրացումներ անել ներկայացված անվանակարգերում:
Յուրաքանչյուր անվանակարգի համար փորձագետները որոշում են կայացնում բաց քվեարկությամբ՝ դրան նախորդող քննարկումից հետո: Հաղթող է ճանաչվում այն աշխատանքը, որը ստանում է ձայների կեսից ավելին: Բացառիկ դեպքերում, եթե որևէ անվանակարգում լինում են երկու արժանի աշխատանքներ, ապա փորձագետների որոշմամբ երկուսն էլ համարվում են մրցանակակիրներ:
Փորձագետների կայացրած որոշումները հրապարակվում են բացառապես մրցանակաբաշխության արարողության ժամանակ: