ՀԹԳՄ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի գործընկերներ, մեր շատ սիրելի հանդիսատես. Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մեր պրոֆեսիոնալ տոնի` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները: Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:
Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս:
ՀԹԳՄ նախագահ` Հակոբ Ղազանչյան