ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՐՏԱՎԱԶԴ-2020/2021» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԱՐՏԱՎԱԶԴ-2020/2021» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ,  Հայաստանի թատերական գործիչների միությունը` ս. թ. մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացկացրեց հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:  Մրցանակաբաշխությունը ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում։ 

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին «Գրական թերթ»-ի և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը: 

Քանի որ համավարակի տարածման պատճառով 2020-ին նախատեսված մրցանակաբաշխությունը հետաձգվել էր, այս տարի ամփոփվել են վերջին երկու թատերաշրջանների աշխատանքները։ 

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրը ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին` ՀՀ ժող․ արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է: Առաջին մրցանակակիրներն են եղել Գոհար Գասպարյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Լևոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը։ 

 

«Արտավազդ-2020/2021»մրցանակաբաշխության հաղթողները


Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ - Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»

«Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ` Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և

Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երիտասարդ դերասան»

Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և

Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Գոռ Մարգարյան - «12», Անհատ թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Օնեգին» - Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկո - Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն

ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյան - Հ.Պարոնյանի անվ. թատրոն

ՀՀժող.արտիստ Արա Երնջակյան - Կամերային թատրոն

«Լավագույն պիես»

Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»

«Լավագույն սցենոգրաֆիա»

Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Լավագույն երաժշտության հեղինակ»

Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»

Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»

Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Լավագույն դերասանուհի»

Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն դերասան»

Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն ռեժիսուրա»

Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

Վահե Շահվերդյան - «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» - Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկականթատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»

«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան