ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Ավարտվեց Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նկատի ունենալով, որ այս տարի լրանում է մրցանակաբաշխության 20-ամյակը, հանձնաժողովը որոշեց ընդունել բոլոր ներկայացված հայտերը, 2-րդ՝ քվեարկության փուլ անցնող աշխատանքները ընտրելով մարտի 24-ին՝ ներկայացումները դիտելուց հետո:

«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվել են հետևյալ աշխատանքները՝

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Կախարդական սրինգ» օպերան և «Բյուրեղապակյա դղյակ» բալետը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից», «Ալադին» ներկայացումները:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացրել է «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացումը:

Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը ներկայացրել է «Քրիստոֆեր», «Ոզնու մուշտակը», «Գելը» ներկայացումները:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Խառը զգացմունքներ», «Օնեգին», «Ինքնասպանը», «Ռոմեո և Ջուլիետ», «Իմ անունն է Կոմիտաս», «Փղերի երկար ուղին», «Բարի ախորժակ, վագր» ներկայացումները:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրել է «Փափլիկը», «Լոռեցի Սաքոն», «Ճշմարտությունը», «Ազնավուր»  համերգ- ներկայացում ներկայացումները:

Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է «Հիշիր վաղվա օրդ», «Ջրահարսը» ներկայացումները:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը ներկայացրել է «Շրջված երազ» ներկայացումը:

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը ներկայացրել է «SQ.. Սիրում եմ քեզ», «Մոխրոտիկը», «Չառլիի Մորաքույրը» ներկայացումները:

Կամերային երաժշտական թատրոնը ներկայացրել է «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը:

Ուսանողական թատրոնը ներկայացրել է «Անտեսանելին» մոնոներկայացումը:

Մետրո թատրոնը ներկայացրել է «Սև կատուն» ներկայացումը:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Թռիչք» ներկայացումը:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Վարազդատ», «Անուշ» ներկայացումները:

Ա.Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Արտիստը» ներկայացումը:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Որբանոց», «Վրիժառուն» ներկայացումները:

Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Լուսաբացից առաջ» ներկայացումը:

Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Շունն ու կատուն» ներկայացումը:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Ագռավն ասաց» ներկայացումը:

Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Կիլիկո Արքա» ներկայացումը:

«Արամազդ» երիտասարդական կենտրոնի թատերական ստուդիան ներկայացրել է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» ներկայացումը:

Անհատ թատերախումբ /ռեժ.՝ Գ. Մարգարյան/ ներկայացրել է «12» ներկայացումը:

 

«Լավագույն պիես» անվանակարգում հայտագրվել են հետևյալ գործերը՝

Սամվել Խալաթյան - «Մռավ լեռան լուսաբացը»

Էլֆիք Զոհրաբյան - «Սիրո ջերմաչափ»

Արշակ Սեմիրջյան - «Ծլնգոց»

Դավիթ Խաչիկյան - «Սեր, հաց և փշալարեր»

Արտաշես Շահբազյան - «Մեղադրյալները»

Գագիկ Կարապետյան- «Մեծ լեռը»

Սմբատ Բունիաթյան - «Երջանկության երկու ժամը»

Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»

Մհեր Մկրտչյան - «SQ…Սիրում եմ քեզ»

Արմենուհի Սիսյան - «Ագռավն ասաց»:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության փորձագետների կազմում են՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը: