Կայացավ «Արտավազդ-2013» մրցանակաբաշխությունը

Կայացավ «Արտավազդ-2013» մրցանակաբաշխությունը

 

 

Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երեւանում կայացավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:
Ներկայացնում ենք 15 անվանակարգերում հաղթող ճանաչված թատերական գործիչների անունները. «Լավագույն երիտասարդ դերասանուհի»` Անի Գրիգորյան, «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ», Երեւանի կամերային պետ. թատրոն, «Լավագույն երիտասարդ դերասան»` Արմեն Մարգարյան, «Կրքոտ հաշվետվություն» (Ադի), Կամերային երաժշտական թատրոն, «Երկուսը ճոճանակին» (Ջերի), Իշխան Ղարիբյան, «Վիրուս» (Ալեքսանդր), Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»` Սամսոն Մովսեսյան, «Ալիսան հրաշքների աշխարհում», Երեւանի պետական տիկնիկային թատրոն, «Լավագույն երիտասարդական ներկայացում»` «Սկոտչ եւ Վիսկի», բեմադրիչ Արշալույս Հարությունյան, Երեւանի կամերային թատրոն, «Լավագույն սցենոգրաֆիա»` Վահագն Թեւանյան, «Ռոմանտիկ կոմեդիա», Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Երաժշտության լավագույն հեղինակ»` Արամ Սաթյան, «Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Լավագույն պիես»` Սամվել Խալաթյան, «Պադամ, պադամ, պադամ...», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»` Սերգեյ Թովմասյան, «Հացի խնդիր» (Մարգար), «Համազգային» թատրոն, «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար»` (ծրարը դատարկ էր), «Լավագույն կին դերակատար»` Լուիզա Ղամբարյան, «Ռոմանտիկ կոմեդիա» (Ֆիբի Գրեդդակ), Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Լավագույն տղամարդ դերակատար»` Երվանդ Ենգիբարյան, «Բադի որսը» (Զիլով), Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն, Դավիթ Հակոբյան, «Կարոտ» (Առաքել), Հ. Մալյանի անվան թատրոն, «Լավագույն ռեժիսուրա»` Ալեքսանդր Գրիգորյան, «Բադի որսը» եւ «Ֆիլումենա Մարտուրանո», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն, Հակոբ Ղազանչյան, «Նապոլեոն Կորկոտյան», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն եւ «Վիրուս», Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն, «Լավագույն ներկայացում»` «Մորգանի խնամին», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Աբգար դպիր», Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակի արժանացան նաեւ Վիլեն Գալստյանը, Դերենիկ Մարտիրոսյանը, Հայկազ Երանոսյանը եւ Սերգեյ Առաքելյանը: Վահրամ Փափազյանի անվան մրցանակն այս տարի տրվեց Մուրադ Ջանիբեկյանին: