Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոն

 

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոն

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Երևանի Շեքսպիրյան13-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի1- 5-ը:

 

Այս տարի փառատոնը կհյուրընկալի 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից և այլ երկրներից:

Երևանյան 5բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում և 1 ներկայացում՝ Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, մուլտիմեդիային ներկայացումներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները:

Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան13-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի պետական Կամերային թատրոնը և Ուսանողական թատրոնը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքն ազատ է, բացի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի1-ին, ժ. 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ չափի» (Բեմ.՝ Կարո Բալյան) ներկայացումով:

Փառատոնի հանդիսավոր փակմանը կտրվեն մասնակցության դիպլոմներ:

Փառատոնի օտարազգի մասնակիցների և հյուրերի համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր. այցելություն թանգարաններ և այլն:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել2005թ-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2016թ-ից փառատոնի տնօրենը դերասան, բեմադրիչ Կարո Բալյանն է:

_________

http://shakefest.am

 

Ծրագիրը ներբեռնել այստեղ Program-2018.pdf [132,57 Kb] (cкачиваний: 1)