Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2013

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2013

 

ՀՀ մշակույթի նախարարությունն և Հայաստանի Թատերական գործիչների միությունը ս.թ. ապրիլի 6–13 -ը անցկացնում են Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այն այս տարի նվիրվելու է վերջերս անժամանակ կյանքից հեռացած, փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին: Փառատոնի ընթացքում կներկայացվի Անջեյ Ժուրովսկու մշակած «Շեյլոկ» սցենարի հիման վրա Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված համանուն լեհական ներկայացումով  հանրահայտ դերասան Պյոտոր Կոնդրատի գլխավոր դերակատարմամբ:
Փառատոնին իր, Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացմամբ, հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր`Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոգինան: Կներկայացվեն նաև Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվ. դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» կատակերգությունը` Ռուսաստանի ժող. արտիստ,  պետ. մրցանակի դափնեկիր Կոպիլովի բեմադրությամբ և Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնի «Օթելլո» իտալա-ֆրանսիական ներկայացումը: Լեհաստանից հանդես կգա Նատալյա Վիլկը` «Անջատի´ր Էլա»  ըստ Շեքսպիրի պիեսների ներկայցումով:
Հայաստանը կներկայանա Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի «Ջոն Արքա» բեմադրությամբ, որով ապրիլի 6-ին կբացվի փառատոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնի «Վենետիկի վաճառականը» մոնոներկայացմամբ:
« Ani Plaza Hotel»-ի Press Master մամուլի ակումբում կայացած  ասուլիսին մասնակցեցին. Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը,  դերասան` Լուիջի Չերրի (Ֆրանսիա-Իտալիա), փառատոնի համահիմնադիր Անջեյ Ժուրովսկու այրին` Մալգորզատա Ալինա Ժուրովսկան  (թատերագետ, լրագրող), Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար կազմը: