Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրես

Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրես

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը`«Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկոխուսության» կարգախոսով: Դա աննախադեպ ֆորում է, որի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա մեր մշակութային և քաղաքական կյանքում: Նրա անդամները ներկա են աշխարհի բոլոր ծայրերում: Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանելու Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ և այլն:
Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ կդիտեն մեր թատրոններում, կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ:
Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի` աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն  և  կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Միջազգային թատերական ինստիտուտի ծրագրերը գեղարվեստական, կրթական ու մարդասիրական են: Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, որի շնորհիվ ձգտում է  ամրապնդել խաղաղություն և ժողովուրդների միջև բարեկամություն, խորացնել մարդկանց փոխըմբռնումը, բարձրացնել թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչների ստեղծագործական համագործակցությունը: Կազմակերպության անդամները ներգրավված են  համատեղ միջազգային նախագծերում ու կենտրոններում և կազմակերպում են փառատոներ, գիտաժողովներ, աշխատաժողովներ, ինչպես նաև զանազան միջոցառումներով տոնում են Թատրոնի միջազգային օրը յուրաքանչյուր տարի մարտի 27-ին և Պարի միջազգային օրը յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին:  Յուրաքանչյուր երկրորդից երրորդ տարի ՄԹԻ-ի անդամները հավաքվում են համաշխարհային կոնգրեսի ժամանակ` ապագա անելիքներն ու նախագծերը պլանավորելու:
 
Ս.թ. նոյեմբերի 17-ին «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցի («Դվին») սրահում կայացած ասուլիսին մասնակցում էին`Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ`  Ալի Մահդի Նուրին (Սուդան) և Ան Մարի Էնգելը (Շվեդիա), Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 34-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 17-23-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ

 
17 նոյեմբերի
9.00 - 19.00 Գրանցում (Անի պլազա, ընդունարան)
18.00 - 19.00 Կողմնորոշում, Դվին Հոլլ (Անի պլազա)
19.00 - Բացման արարողություն, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
 
18 նոյեմբերի
9.00 - 11.30 Գլխավոր խորհուրդ մաս 1, Անի Հոլլ (Անի պլազա)
11.45 - 12.45 Հիմնական ելույթներ
14.30-16.00 Ծրագրի խումբ, Հանձնաժողով, Ցուցահանդես, Անի Հոլլ Լաունջ (Անի պլազա)
16.15-17.45 Դերասան ուսուցչի նոր դեմքը, Բիզնես կենտրոն
                    Հայ դերասանների շնորհանդես, Դվին Հոլլ (Անի պլազա)
19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում
 
19 նոյեմբերի   
09.00- 10.45 Ծրագրի խումբ - (Պատանի հանդիսատեսի թատրոն և Բիզնես կենտրոն)
11. 00-12.45 Տարածաշրջանային խորհրդի հանդիպում - (Բիզնես կենտրոն)
                                     Նոմադ շնորհանդես - Դվին Հոլլ (Անի պլազա)
14.30-17.45 Միջազգային թատերական ինստիտուտի ապագան, բաց հանդիպում, Անի Հոլլ (Անի պլազա)
19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում
 
20 նոյեմբերի
09.00-10.45 Գլխավոր խորհուրդ մաս 2, Անի Հոլլ (Անի պլազա)
11.00-12.45 Գլխավոր խորհուրդ մաս 3, Անի Հոլլ (Անի պլազա)
14.30-16.00 Ծրագրի խումբ, Հանձնաժողովի վերամիավորում,  (Պատանի հանդիսատեսի թատրոն և Բիզնես կենտրոն)
16.15-17.45 Գլխավոր քարտուղարների հանդիպում, Անի Հոլլ (Անի պլազա)
19.00-22.00 Երևանի պետական Կինոյի և Թատրոնի ինստիտուտի 70-ամյակին նվիրված հանդիսություն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում
 
21 նոյեմբերի  
11.00-12.45 Արտիստիկ շարժունակություն, Գառնի Հոլլ (Անի պլազա)
                    Արդի երաժշտական թատրոնը, Դվին Հոլլ (Անի պլազա)
14.30-16.00 Հանդիսատեսի մասնակցությունը թատրոնում, Դվին Հոլլ (Անի պլազա)
                    Միջազգային փառատոնի ֆորում. շնորհանդես, Գառնի Հոլլ (Անի պլազա)
14.30-17.45 Նոր ձայներ, նոր հանդիսատես.ժամանակն է երկխոսության  (Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ)
16.15-17.45 Հայկական մոնոդրամա, Հայաստանի թատերական գործիչների միություն
Ծրագրերի օրերի որոշում,  Դվին Հոլլ (Անի պլազա)
19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում
 
22 նոյեմբերի
09.00-10.45 Գլխավոր խորհուրդ Մաս 4 Անի Հոլլ(Անի պլազա)
11.00-12.45 Գլխավոր խորհուրդ Մաս 5  Անի Հոլլ(Անի պլազա)
14.00-18.00 Էքսկուրսիա դեպի Էջմիածին
19.00-22.00 Փակման արարողություն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
 
 Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոն

Ս/թ նոյեմբերի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնը կանցկացվի Թատրոնի Միջազգային Ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում: 

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ
Փոքր թատրոն
«ՄԻ ԼՔԻՐ ԻՆՁ»
Բեմ.`Վահան Բադալյանի
Սկիզբը`19:00
 
Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն
Հ. Թումանյան «ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»
Բեմ.`Զարուհի Անտոնյանի
Սկիզբը`19:00
 
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլաս Բայեռ «ԴԵՊՔ ՄԵՏՐՈՅՈՒՄ»
Բեմ.`Դավիթ Հարությունյանի
Սկիզբը`19:00
19 ՆՈՅԵՄԲԵՐԻ
ՀԹԳՄ
Սեյ Նագիկո «ԳԵՅՇԱ»
Բեմ.`Սամսոն Մովսեսյանի
Սկիզբը`16:00
 
Փոքր թատրոն
Ն. Գոգոլ «ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ»
Բեմ.`Վահան Բադալյանի
Սկիզբը`19:00
 
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Մարտին Մակդոնախ «ԲԱՐՁ ՄԱՐԴԸ »
Բեմ.`Գրիգոր Խաչատրյանի
Սկիզբը`19:00
20 ՆՈՅԵՄԲԵՐԻ
Երևանի պետական Կամերային թատրոն
Արա Երնջակյան «ԱՆՏԵՐ GROUND»
Բեմ.`Լուսինե Երնջակյանի
Սկիզբը`19:00

22 ՆՈՅԵՄԲԵՐԻ
Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն
Լուիս Քերոլ «ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Բեմ`Սամսոն Մովսեսյանի
Սկիզբը`16:00