Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2010

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն - 2010

 

Սեպտեմբերի 15-24-ը Երեւանում կմեկնարկի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի Թատերական գործիչների միությունը:  
Այս տարի փառատոնը նվիրվում է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի և Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնի շնորհիվ վերականգնվում են հայ թատրոնի Շեքսպիրյան ավանդույթները՝ ինչի վկայությունն են հայկական յոթ նոր  բեմադրությունները՝ որոնք ընդգրկված են փառատոնի ծրագրում:                                                                       
Երևանի Շեքսպիրյան փառատոնը շարունակում է կարևորել ժամանակակից խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը:  Հետևելով այդ սկզբունքին, փառատոնը այս տարի Երևան է հրավիրել մեր ժամանակների խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուքի «WARUM, WARUM» ներկայացումը (Ցյուրիխի դրամատիկական թատրոն): Փառատոնի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Հ1-ը:                          
Փառատոնի կազմկոմիտեն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միության արևմտյան բաժանմունքին՝  Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնի մասնակցությունը հովանավորելու համար: