Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն - 2010

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն - 2010

 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը ստեղծվել է 2006թ.-ին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) կողմից` Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Հինգ տարի շարունակ փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ:
Այս տարի փառատոնը փոխել է իր ձեւաչափը: ՀԹԳՄ-ն համաձայնագիր է ձեռք բերել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության ֆոնդի (ՀՀՖ) հետ, համաձայն որի Մոսկվայից ժամանած թատերագետները` Վլադիմիր Ռիժակովի գլխավորությամբ Երեւանում հոկտեմբերի 12-16-ը կընտրեն 2 երիտասարդ ռեժիսորի, բեմանկարչի,  թատերագետի,  դրամատուրգի աշխատանքներ: Երեւանյան նախընտրական փուլը հաղթահարած երիտասարդներին հնարավորություն կտրվի մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների: Նրանց աշխատանքները կցուցադրվեն Ալմաթայում, Կիշենյովում: Ամփոփում գալա-ցուցադրումը տեղի կունենա Մինսկ քաղաքում: Ծրագիրը երեք տարվա ժամկետով է ստեղծված:
Նշենք, որ թատերական այս ծրագիրը ՀՀՖ-ի հետ համատեղ իրականացնում է Չեխովյան թատերական փառատոնի գլխավոր տնօրեն` Վալերի Շադրինը: