UNESCO-ի ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

UNESCO-ի ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 15-20-ը Հայաստանում անցկացվում է UNESCO-ի ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ համաշխարհային հերթական համաժողովը, որը կընթանա Երևանում / «Մետրոպոլ» հյուրանոցի կոնֆերանսների սրահ/:
Աշխարհի 30 երկրներից շուրջ 65 անվանի թատերագետներ և թատերական լրագրողներ ժամանել են Երևան ոչ միայն քննարկելու ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրները, այլև դիտելու Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները: Համաժողովի մասնակիցները կփորձեն գնահատական տալ հայ ժամանակակից  թատերական գործընթացներին, ապա  վերադառնալով յուրաքանչյուրը իր երկիր` հայ թատրոնին նվիրված վերլուծական հրապարակումներով հանդես կգան որևէ հայտնի հանդեսում կամ մամուլի էջերում: Հայաստանի թատերական գործիչների միությունը հետագայում նախատեսում է այդ հոդվածները հայերեն և անգլերեն լեզուներով ի մի բերել և հրատարակել մի ընդհանուր ժողովածուով: Հարկ է նշել,  որ Հայաստանում նման հեղինակավոր միջոցառման անցկացումը աննախադեպ կամուրջ կարող է հանդիսանալ հայ ժամանակակից թատրոնի միջազգայնացման գործում:
Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1956  թվականին: Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան միավորում է ավելի քան երկու հազար թատերական քննադատ  շուրջ հիսուն Ազգային Կենտրոնից: Հիմնադրված  1956  թվականին  Փարիզում ՝ որպես UNESCO – ի կառույց, ԹՔՄԱ-ն  իրենից ներկայացնում է շահույթ չհետապնդող և ոչ պետական կազմակերպություն: ԹՔՄԱ - ի հիմնական նպատակներն են քաջալերել թատերական քննադատությունը, որպես ուղղություն և նպաստել դրա մեթոդոլոգիական հիմքերի զարգացմանը, պաշտպանել թատերական քննադատների մասնագիտական հետաքրքրությունները և բոլոր անդամների ընդհանուր իրավունքները, ինչպես նաև նպաստել փոխադարձ տեղեկացվածությանը: ԹՔՄԱ-ն   համաշխարհային համաժողովը անց է կացնում երկու տարին մեկ անգամ, տարին երկու անգամ սեմինարներ ու սիմպոզիումներ է անցկացնում երիտասարդ քննադատների համար: Ասոցիացիայի երկու պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, իսկ աշխատանքային կենտրոնը Փարիզն է:
ՀՀ մշակույթի նախարարությունում UNESCO-ի ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ համաշխարհային համաժողովի  աշխատանքներին նվիրված ասուլիսին մասնակցում են.
ՀՀ  մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ Յան Չոլ Կիմը /Կորեա/, ասոցիացիայի գլխավոր քարտուղար Միշել Վայսը /Ֆրանսիա/, ասոցիացիայի գլխավոր գանձապահ Իռեն Սադովսկագիոնը /Ֆրանսիա/, ասոցիացիայի փոխնախագահներ Պիեռ Հանը /Ֆրանսիա/, Մարգարիտա Սորենսոնը /Շվեյցարիա/, անդամներ Թոմաս Մինկովսկին /Լեհաստան/, Ակկիտո Տաճիկին /Ճապոնիա/, Ջեֆրի Էրիկ Ջենքինսը /ԱՄՆ/, Դոն Ռուբինը /Կանադա/, Կատայուն Հուսենզադեհ Սալմազին /Իրան/, Մարկ Բրաունը /Մեծ Բրիտանիա: