Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն - 2009

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոն - 2009


Երիտասարդ թատերական ռեժիսուրայի IV հանրապետական փառատոնը ստեղծվել է 2006թ.-ին թատերական գործիչների կողմից` Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Չորս տարի շարունակ փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների գործեր, բացահայտել նոր անուններ: Անցյալ տարվա համեմատ 11 ներկայացումների փոխարեն այս տարի փառատոնին ներկայացվել են 14 աշխատանք, իսկ դա նշանակում է, որ օրեցօր բացահայտվում են նոր անուններ:
Երիտասարդ ռեժիսորները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ապագա գործունեությանը, փորձում են գտնել նոր արտահայտչամիջոցներ:
Յուրաքանչյուր ներկայացում դիտելուց հետո, տեղի են ունենում թատերական քննարկումներ, որտեղ ճանաչված թատերագետների կողքին իրենց կարծիքը կարող են արտահայտել Երևանի պետական կինոյի և թատրոնի թատերագիտական բաժնի ուսանողները, ասպիրանտները: Նրանց նաև հնարավորություն է տրվում հրապարակել վերլուծական հոդված Թատերական գործիչների միության «Թատրոն» թերթում:
Փառատոնին մասնակցում են նաև թատրոններ մարզերից /Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս/: Երկու տարի առաջ փառատոնն անցեկացվել Գյումրիում:
Ասենք, որ Փառատոնին մասնակցում են միջազգային փորձագետներ: Նրանք հավաստիացնում են, որ մեր փառատոնն առաջատարներից մեկն է ԱՊՀ երկրների շարքում /բացառությամբ Մոսկվայի/: