Թատերական փառատոն՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին - 2015

Թատերական փառատոն՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին - 2015

 

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի քաղաքապետարանը ս/թ հոկտեմբերի 5-11-ը Աբովյանում կանցկացնեն փառատոն՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին (1963թ.-ին հիմնադրված քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի կեսերին՝ սկսած 2000թ.-ից):

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի և Աբովյանի թատրոնների մասնակցությամբ. Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Սիմոնյան «44 աստիճանի վրա» (Պետական Համազգային թատրոն), Է. Շմիդտ «Ամնեզիա» (Կամերային թատրոն),Վ. Ստեփանյան «Բրեմենի երաժիշտները» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Վ. Հաուֆ «Փոքրիկ մուկը» (Աբովյանի տիկնիկային թատրոն),Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ի. Յադով «Ես և դու» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոն), Հ. Ֆիգեյրեդու «Եզովպոս» (Աբովյանի թատրոն):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 5-ին՝ Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ:
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Ներկայացումների մուտքն անվճար է:
Փառատոնի աշխատանքները (բացման և փակման հանդիսավոր արարողությունները) լուսաբանել ցանկացող լրագրողների համար կապահովվեն տրանսպորտային միջոցներ: Ներկայությունը հարկ է ամրագրել պատասխան նամակով`taterakan.miutyun@mail.ru: