Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

 

 

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը և Աբովյանի համայնքապետարանը ս/թ հոկտեմբերի 6-12-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա հերթական փառատոնը:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ տասը ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ. Դարիո Ֆո «Չստացված գողություն» («Էպսիդոն» թատերախումբ), Ա. Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Վ.Օռլով «Ոսկե ճուտիկը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Վ. Կրասնոգորով «Սիրում եմ… Եվ մեկ անգամ ևս սիրում եմ» (Աբովյանի թատրոն), Ժ. Դադասյան «Խաղը» (Երևանի մնջախաղի պետական թատրոն), Բ. Սլեյդ «Հաջորդ տարի նույն օրը» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Ա. Կուլիչկով, Ս. Շևչենկո «Ժամկետը 9 ամիս» (Կ. Ստանիսլասվսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Ա. Շիրվանզադե «Չար ոգի» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոն): 
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 6-ին, ժ. 18:00-ին:
Ներկայացումների մուտքն անվճար է:
Փառատոնի աշխատանքները (բացման և փակման հանդիսավոր արարողությունները) լուսաբանել ցանկացող լրագրողների համար կապահովվեն տրանսպորտային միջոցներ:
Ներկայությունը հարկ է ամրագրել պատասխան նամակով`taterakan.miutyun@mail.ru: