Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին


 

Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս. թ. մարտի 27-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրվածհայ ականավոր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

«Արտավազդ» մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում. «Լավագույն երիտասարդ դերասանուհի»,«Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն դերասանուհի»,«Լավագույն դերասան», «Լավագույն ներկայացում»:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ՀԹԳՄ նախագահության կողմից:
Կհանձնվի նաև Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:

Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ հետևյալ կազմով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան, դրամատուրգ Կարինե Խոդիկյան, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան, թատերագետ Նվարդ Ասատրյան, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: