Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

 

 

Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

 

 

Հայաստանի թատերական գործիչների միությունը Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ ս/թ հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով չորրորդն է:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:

Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում:

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 7-ին` ժամը 18:00-ին:

Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է վեց ներկայացում` Ա․ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Հ․ Թումանյանի «Հեքիաթներ» (Հ.Մալյանի անվան թատրոն), Վ․ Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Պ․ Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն), Ու․ Շեքսպիրի «Օթելլո» (Ուսանողական թատրոն), Հ․ Թումանյանի «Անուշ» (Կամերային երաժշտական թատրոն):

Ներկայացումների մուտքն ազատ է: