Աբովյանում մեկնարկում է ամենամյա թատերական փառատոնը

 

Աբովյանում մեկնարկում է ամենամյա թատերական փառատոնը

 

 


Աբովյանի համայնքապետարանի և Հայաստանի Թատերական գործիչների միության համագործակցմամբ ս/թ հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով հինգերորդն է:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:

Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում:

Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ ս/թ հոկտեմբերի 7-ին` ժամը 18:00-ին:

Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է վեց ներկայացում` «Մոլորվածները» ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» դրամայի (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի), «Աշնանային մեղեդիներ» (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, կոնցերտմայստեր՝ Լյուդմիլա Խոռոզյան), «ՍԻՆ | SIN» (Մնջախաղի պետական թատրոն, հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Կարեն Խաչատրյան), Կրասնագորով «Չորս պիես.մեկ ներկայացում» (Երիտասարդական թատրոն, բեմադրությունը` Արմեն Սարգսյանի), «N6» ըստ
Ա. Չեխովի «Հիվանդասենյակ N6» ստեղծագործության (Աբովյանի դրամատիկական թատրոն, բեմադրությունը՝ Արմեն Սարգսյանի), Ա.Ս. Պուշկին «Օնեգին» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրությունը՝ Նորա Գրիգորյանի)։

Ներկայացումների մուտքն ազատ է:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 18:00-ին Հ. Պարոնյանի անվան թատրոն,
«Մոլորվածները» ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում մոլորվածները» դրամայի։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։

Հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 18:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «Աշնանային մեղեդիներ» Կոնցերտմայստեր՝ Լյուդմիլա Խոռոզյան :

Հոկտեմբերի 9-ին, ժամը՝ 18:00-ին Մնջախաղի պետական թատրոն, «ՍԻՆ | SIN» Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Կարեն Խաչատրյան։

Հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 16:00-ին Երիտասարդական թատրոն, Կրասնագորով «Չորս պիես.մեկ ներկայացում», բեմադրությունը` Արմեն Սարգսյանի։

Հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին Աբովյանի դրամատիկական թատրոն «N6» ըստ
Ա. Չեխովի «Հիվանդասենյակ N6» ստեղծագործության։ Բեմադրությունը՝ Արմեն Սարգսյանի։

Հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 18:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն А.С. Пушкин «Онегин», բեմադրությունը՝ Նորա Գրիգորյանի։