Հայտնի են «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայտնի են «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

 



Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «#Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
 
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
 
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
 
«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.` Աղասի Մելքոնյան
 
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թ-ն
 
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն  
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն  
 
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն  
 
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» - Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, բեմ.`Սամսոն Մովսեսյան
 
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն  
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն  
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվ. թ-ն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն
 
«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
 
«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
 
«Երաժշտության լավագույն հեղինակ» 
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թ-ն  
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն
 
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն
 
«Լավագույն դերասանուհի»
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն
 
«Լավագույն դերասան»
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվ. թ-ն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թ-ն  
 
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Մնջախաղի թ-ն, բեմ.` Կարեն Խաչատրյան
 
«Լավագույն ներկայացում»
«Համլետ» - Կամերային թ-ն, բեմ.` Արա Երնջակյան  
 
«Հատուկ մրցանակ»  
Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-նին
Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն - «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան
 
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։
Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:
ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Այդ օրը ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին` ՀՀ ժող․ արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: