Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրես

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը`«Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկոխուսության» կարգախոսով: Դա աննախադեպ ֆորում է, որի անցկացումը մեծ իրադարձություն կդառնա մեր մշակութային և քաղաքական կյանքում: Նրա անդամները ներկա են աշխարհի բոլոր ծայրերում: Թատրոնի միջազգային ինստիտուտը, համարվելով կատարողական արվեստների խոշորագույն ցանցը աշխարհում, միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ: Կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանելու Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, տարբեր կարգի հանդիպումներ և այլն:

Երեկոյան ժամերին պատվիրակները, իրենց նախընտրությամբ, ներկայացումներ կդիտեն մեր թատրոններում, կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ:

Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի` աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն  և  կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Միջազգային թատերական ինստիտուտի ծրագրերը գեղարվեստական, կրթական ու մարդասիրական են: Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, որի շնորհիվ ձգտում է  ամրապնդել խաղաղություն և ժողովուրդների միջև բարեկամություն, խորացնել մարդկանց փոխըմբռնումը, բարձրացնել թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչների ստեղծագործական համագործակցությունը: Կազմակերպության անդամները ներգրավված են  համատեղ միջազգային նախագծերում ու կենտրոններում և կազմակերպում են փառատոներ, գիտաժողովներ, աշխատաժողովներ, ինչպես նաև զանազան միջոցառումներով տոնում են Թատրոնի միջազգային օրը յուրաքանչյուր տարի մարտի 27-ին և Պարի միջազգային օրը յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին:  Յուրաքանչյուր երկրորդից երրորդ տարի ՄԹԻ-ի անդամները հավաքվում են համաշխարհային կոնգրեսի ժամանակ` ապագա անելիքներն ու նախագծերը պլանավորելու:

 

Ս.թ. նոյեմբերի 17-ին «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցի («Դվին») սրահում կայացած ասուլիսին մասնակցում էին`Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ`  Ալի Մահդի Նուրին (Սուդան) և Ան Մարի Էնգելը (Շվեդիա), Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:


ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 34-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 17-23-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ

 

17 նոյեմբերի

9.00 - 19.00 Գրանցում (Անի պլազա, ընդունարան)

18.00 - 19.00 Կողմնորոշում, Դվին Հոլլ (Անի պլազա)

19.00 - Բացման արարողություն, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

 

18 նոյեմբերի

9.00 - 11.30 Գլխավոր խորհուրդ մաս 1, Անի Հոլլ (Անի պլազա)

11.45 - 12.45 Հիմնական ելույթներ

14.30-16.00 Ծրագրի խումբ, Հանձնաժողով, Ցուցահանդես, Անի Հոլլ Լաունջ (Անի պլազա)

16.15-17.45 Դերասան ուսուցչի նոր դեմքը, Բիզնես կենտրոն

                    Հայ դերասանների շնորհանդես, Դվին Հոլլ (Անի պլազա)

19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում

 

19 նոյեմբերի   

09.00- 10.45 Ծրագրի խումբ - (Պատանի հանդիսատեսի թատրոն և Բիզնես կենտրոն)

11. 00-12.45 Տարածաշրջանային խորհրդի հանդիպում - (Բիզնես կենտրոն)

                                     Նոմադ շնորհանդես - Դվին Հոլլ (Անի պլազա)

14.30-17.45 Միջազգային թատերական ինստիտուտի ապագան, բաց հանդիպում, Անի Հոլլ (Անի պլազա)

19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում

 

20 նոյեմբերի

09.00-10.45 Գլխավոր խորհուրդ մաս 2, Անի Հոլլ (Անի պլազա)

11.00-12.45 Գլխավոր խորհուրդ մաս 3, Անի Հոլլ (Անի պլազա)

14.30-16.00 Ծրագրի խումբ, Հանձնաժողովի վերամիավորում,  (Պատանի հանդիսատեսի թատրոն և Բիզնես կենտրոն)

16.15-17.45 Գլխավոր քարտուղարների հանդիպում, Անի Հոլլ (Անի պլազա)

19.00-22.00 Երևանի պետական Կինոյի և Թատրոնի ինստիտուտի 70-ամյակին նվիրված հանդիսություն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում

 

21 նոյեմբերի  

11.00-12.45 Արտիստիկ շարժունակություն, Գառնի Հոլլ (Անի պլազա)

                    Արդի երաժշտական թատրոնը, Դվին Հոլլ (Անի պլազա)

14.30-16.00 Հանդիսատեսի մասնակցությունը թատրոնում, Դվին Հոլլ (Անի պլազա)

                    Միջազգային փառատոնի ֆորում. շնորհանդես, Գառնի Հոլլ (Անի պլազա)

14.30-17.45 Նոր ձայներ, նոր հանդիսատես.ժամանակն է երկխոսության  (Երևանի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ)

16.15-17.45 Հայկական մոնոդրամա, Հայաստանի թատերական գործիչների միություն

Ծրագրերի օրերի որոշում,  Դվին Հոլլ (Անի պլազա)

19.00-22.00 Հայկական ներկայացումների դիտում

 

22 նոյեմբերի

09.00-10.45 Գլխավոր խորհուրդ Մաս 4 Անի Հոլլ(Անի պլազա)

11.00-12.45 Գլխավոր խորհուրդ ՄասԱնի Հոլլ(Անի պլազա)

14.00-18.00 Էքսկուրսիա դեպի Էջմիածին

19.00-22.00 Փակման արարողություն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

 

 Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոն

Ս/թ նոյեմբերի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միությունը Երևանում կանցկացնի Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի IX հանրապետական փառատոնը: Այս տարի փառատոնը կանցկացվի Թատրոնի Միջազգային Ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում: 


18 ՆՈՅԵՄԲԵՐԻ

Փոքր թատրոն

«ՄԻ ԼՔԻՐ ԻՆՁ»

Բեմ.`Վահան Բադալյանի

Սկիզբը`19:00

 

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Հ. Թումանյան «ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»

Բեմ.`Զարուհի Անտոնյանի

Սկիզբը`19:00

 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Նիկոլաս Բայեռ «ԴԵՊՔ ՄԵՏՐՈՅՈՒՄ»

Բեմ.`Դավիթ Հարությունյանի

Սկիզբը`19:00

19 ՆՈՅԵՄԲԵՐԻ

ՀԹԳՄ

Սեյ Նագիկո «ԳԵՅՇԱ»

Բեմ.`Սամսոն Մովսեսյանի

Սկիզբը`16:00

 

Փոքր թատրոն

Ն. Գոգոլ «ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ»

Բեմ.`Վահան Բադալյանի

Սկիզբը`19:00

 

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Մարտին Մակդոնախ «ԲԱՐՁ ՄԱՐԴԸ »

Բեմ.`Գրիգոր Խաչատրյանի

Սկիզբը`19:00

20 ՆՈՅԵՄԲԵՐԻ

Երևանի պետական Կամերային թատրոն

Արա Երնջակյան «ԱՆՏԵՐ GROUND»

Բեմ.`Լուսինե Երնջակյանի

Սկիզբը`19:00


22 ՆՈՅԵՄԲԵՐԻ

Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Լուիս Քերոլ «ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Բեմ`Սամսոն Մովսեսյանի

Սկիզբը`16:00