ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ-70

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ-70

 
ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ-70ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ԱՆՁԱՄԲ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ ջերմորեն շնորհավորում եմ մեր ժամանակների ականավոր բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: 
ՍԻՐԵԼԻ ՎԱՀԵ ՍՈՒՐԵՆԻ, Դուք մեր ամենատաղանդավոր և ամենաինքնատիպ ռեժիսորական անհատականություններից մեկն եք, ազգային թատրոնի նվիրյալ ու անխոնջ գործիչ, թատերական գործի կազմակերպիչ ու մանկավարժ: Թատրոնին եք նվիրել Ձեր կյանքի ավելի քան 50 տարի՝ հռչակվելով մեր երկրում և նրա սահմաններից դուրս, առիթ տալով թատրոնի շատ նշանավորների բարձր գնահատելու Ձեր ստեղծագործությունը: Ձեր ստեղծագործական խիզախումները, ավանդականի ու նորարարականի վստահ միահյուսումները, սեփական գեղագիտության հաստատումն ու հռչակումը Ձեզ դարձրել են մեր թատրոնի դիմագիծը ձևավորող անհատականություններից մեկը: Եղեք երջանիկ ու առողջ, միշտ արարման կրակներով լի, միշտ պատրաստ զարմացնելու:

Ձեր բարեկամ ու ընկեր՝ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ