Հոբելյանական երեկո`նվիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյակին

Հոբելյանական երեկո`նվիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյակին


 

Հայաստանի թատերական գործիչների միությունը ս/թ դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կանցկացնի հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյակին:

Հոբելյարին շնորհավորական խոսքով կողջունեն ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժող. արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը, ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետություն և ռեժիսուրա 2 կուրսի ուսանողները (Հ. Գասպարյանի արվեստանոց). կոմպոզիցիայի հեղինակ և բեմադրիչ` Արմեն Սարգսյան: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն նաև պատառիկներ Հ. Գասպարյանի տեսադարանից: