Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի դերասան Սոսո Լաղիձեն պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներով

Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի դերասան Սոսո Լաղիձեն պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներովՊարգևատրման արարողությունը կայացել է ս/թ ապրիլի 12-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի VIP սրահում, ուր այդ թատրոնի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասանների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հանձնել է պարգևները:

2016թ.-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը բեմադրեց Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (բեմադրիչ` Արմեն Բայանդուրյան) պիեսը, որտեղ կենտրոնական դերերից մեկի` Իսիդոր Սալարիձեի դերակատարման համար հրավիրվեց Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի առաջատար դերասան Սոսո Լաղիձեն: Թե՛ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, թե՛ Հայաստանի թատերական գործիչների միությունը չէին կարող անտարբեր անցնելհանրահայտ վրաց դերասանի այդ քայլի կողքով:

Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի դերասան Սոսո Լաղիձեն պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներովՆախարար Արմեն Ամիրյանի հրամանով Սոսո Լաղիձեն պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով` հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալը տրվեց` Սալարիձեի դերակատարման և հայ-վրացական թատերական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Արարողությանը շնորհավորական խոսքով ելույթ են ունեցել Շ.Ռուսթավելու անվան թատրոնի հանրահայտ դերասան Ջեմալ Գագանիձեն, թատրոնի տնօրեն Գիա Թևզաձեն, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը և այլք: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես է եկել Սոսո Լաղիձեն: