Կայացավ թատերական երկու լեգենդի` Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոն

Կայացավ թատերական երկու լեգենդի` Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոնՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին պետական այրեր, հասարակական գործիչներ, մտավորականներ և թատերարվեստի ոլորտի նվիրյալներ«Իմ ցանկությունն է, որ այս օրը հիշեք ոչ թե Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի երեկո, այլ մարդկանց, որոնք ներկա են հանդիսասրահում»,- ասել է Ե. Ղազանչյանը: 

Կայացավ թատերական երկու լեգենդի` Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոնԵրկու արտիստների ծննդյան օրերը միասին նշելու գաղափարը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն էր: «Այսօր մենք եկել ենք շնորհավորելու և մեր խոնարհումը հայտնելու: Ես վստահ եմ, որ Գալյա Նովենցի լուսավոր հոգին նույնպես ներկա է այստեղ: Նրա ստեղծած կերպարները թե թատրոնում, և թե կինոյում կարողացան լինել այնպիսի վառ և պայծառ, որ կապում են մեր իրականությունն անցյալի հետ և մեր ապագան կարողանում են կամրջել մեր անցյալի և հիշողությունների հետ»,- ասել է Արմեն Ամիրյանն ու հավելել, որ Գալյա Նովենցը կարողացավ ստեղծել իրական հայ մայրիկի, հայ կնոջ կերպարը, որը չափազանց լուսավոր էր և նման էր յուրաքանչյուր հայի մոր կերպարին:

Երեկոն ընթացել է հետաքրքիր ձևաչափով (բեմադրիչ՝ Արամ Սուքիասյան):